Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Մոլդովային

Սպորտ
Sport-basketbol

Հայաստանի բասկետբոլի պարմանուհիների ընտրանին հաղթանակով սկսեց ելույթները Կազանում մեկնարկած ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնում: Մերոնք՝ Լիանա Բաղդասարյանի եւ Վերոնիկա Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցում են այս ստուգատեսի ծրագրով աղջիկների բասկետբոլի մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր կայացած առաջին խաղում մեր մարզուհիները 78:52 հաշվով պարտության են մատնել Մոլդովայի հավաքականին: Վաղը Հայաստանի ըտրանին ուժերը կչափի Ղազախստանի հետ: