Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեռելոցը սկսում է եկեղեցի գնալով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
զատիկ

64 ամյա Գևորգ Նալբանդյանը յուրաքանչյուր մեռելոցին իր օրն սկսում է եկեղեցի գնալով. «Գերեզմաններում հանգչում է այն հողը, որը Աստված բաժանել է, հողում հանգչում է մարդու մարմինը, իսկ հոգին վերևում է, որի հետ հաղորդակցման միակ միջոցը եկեղեցին է: Իմ կարծիքով, գերեզմանոց գնալը այնքան էլ պարտադիր չէ, բայց մենք ավանդապաշտ ենք, ու թեև ես էլ կարևոր չեմ գտնում գերեզմաններ գնալը, բայց չգնալ էլ չեմ կարող»: Նա ուրախությամբ է նկատում, որ հատկապես վերջին տարիներին մեռելոցների օրը եկեղեցում մարդկանց հոսքը մեծացել է. «Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, բայց մարդկանց թիվը գնալով մեծանում է այս օրերին: Առաջ տեր հորը մոտենում էինք ու հանգիստ տալիս մեր մահացած հարազատների անունները, որ աղոթքի մեջ ասի, բայց հիմա պետք է հերթ կանգնել»: Պարոն Նալբանդյանը նաև անկեղծանում է`այսօր խնդրել է տեր հորը առաջին հերթին եղեռնի զոհերին հիշել: