Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղը զբաղեցրեց

Սպորտ
sport-chess-melkumjan

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Ավստրալիայի Կանբերայում ավարտված շախմատի մրցաշարում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով հաղթեց ավստրալացի Չենգ Բոբիին եւ վաստակեց 7 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված չինացի Կե Մուից: Հրանտ Մելքումյանը պարգեւատրվեց 1500 ավստրալական դոլարով: Մրցաշարի հաղթող 7,5 միավորով դարձավ ռումինացի Դիտեր Նիսիպեանուն, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ իր հայրենակից Լեւենտ Վայդայից: