Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս.Պատարագ Կճոյանի հանդիսապետությամբ

Հասարակություն
DSC03740պ

Ս. Հարության ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշում է ապրիլի 20-ին: Տոնը սկսվում է նախորդ օրը երեկոյան՝ ապրիլի 19-ին, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Այսօր մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ս. Պատարագին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն կատարվեց: Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում տրվեց Ս. Հարության Ավետիսը՝ -Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: -Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: -Ձեզ և մեզ մեծ Աւետիս: Վաղը` ապրիլի 20-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:   Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան DSC03773պ (1)