Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության «Կեղտոտ փողեր»-ը՝ հաղթող

Հասարակություն
diplom111111111

Ապրիլի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվում դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։ Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը «Կեղտոտ փողեր» անվանակարգում, որի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը: