Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Կարևոր լուրեր Քաղաքականություն

«Մեր մաքսատունը հրեշտակների հավսքածու է» (տեսանյութ)

«ՕԵԿ-ը օգտագործեց ՀՀԿ-ի հեղինակությունը` ձայներ հավաքելու համար»,-այսօր հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Վերջինս առանձնապես ծանր չի տանում, որ ՕԵԿ-ն այլեւս կոալիցիայում չէ: Ի սկզբանե էլ պարզ էր, որ երեք նախարարով իրենք ոչ մի հարց չէին լուծի: Հետո գլխի ընկնելու հարց չկա, որ իրենք փոքր տեղ էին զբաղեցնում կառավարությունում՝ ասում է պարոն Բադեյանը: Նա հնարավոր է համարում ՕԵԿ-ի համագործակցությունը քառյակի հետ, բայց հատվածաբար: «Ինձ մտահոգում էր, որ կառավարությունները կոալիցիոն են այն պայմաններում, երբ կուսակցություններից մեկը մեծամասնություն է, ես երբեք չեմ հասկացել տարբեր գաղափարախոսությունների ներկայությունը մեկ կառավարությունում: Պատահական չի, որ էդ կոալիցիաները վերջ ի վերջո փլուզվել են եւ ոչ մի հարց էլ չեն լուծել»,- ասում է Բադեյանը: