Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը հաջող է մեկնարկել

Սպորտ
sport-chess-sevyan

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը հաջող է մեկնարկել Ֆիլադելֆիայում անցկացվող բաց մրցաշարում: Երրորդ տուրում պատանի միջազգային վարպետը սպիտակներով ոչ-ոքի խաղաց փորձառու Գաթա Կամսկու հետ: Սամուել Սեւյանը երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ բաժանում է 2-13-րդ տեղերը: Աղյուսակը 3 միավորով գլխավորում է հնդիկ Մագեշ Պանչանաթանին: Մեր մյուս հայրենակիցը, գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, երեք տուրից հետո ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք: