Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Միասնական արժույթից Հայաստանը կարող է չշահել (տեսանյութ)

Եթե Եվրասիական միությունը ձևավորվի, ապա միասնական արժույթի ստեղծումը՝ լինի ալթըն, թե ռուբլի, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը տրամաբանական է համարում։ Իսկ մինչ այդ, նա կարևորում է մի շարք խնդիրների լուծումը. «Պետք է մակրոտնտեսական քաղաքականության խնդիրները լուծվեն»,- նկատում է տնտեսագետը։ Կենտրոնական բանկի նախկին նախագահը հիշեցնում է՝ Հայաստանը դեռ ՄՄ անդամ չէ։ Սակայն չի բացառում անկանխատեսելի որոշումները. «Դա կոլապս է լինելու։ Քաղաքական դրդապատճառներով վճիռները տնտեսության մեջ շատ վատ արդյունքի են բերում», - ընդգծում է Բագրատ Ասատրյանը։