Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» մարզիչը դժվար խաղ է սպասում եզրափակիչում

Սպորտ
sport-pyunik

«Ինձ համար միեւնույն է, թե եզրափակիչում ում հետ կհանդիպենք: Որ թիմն էլ լինի, շատ դժվար խաղ է սպասվում: Ցանկացած թիմ եզրափակիչում պայքարում է մինչեւ վերջ» - Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Միկա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Այդ խաղում փյունիկցիները, ի հաշիվ Աղվան Պապիկյանի եւ Գագիկ Պողոսյանի խփած գոլերի, հաղթել են 2:0 հաշվով: Նրանց մրցակիցը ի հայտ կգա այսօր կայանալիք կիսաեզրափակիչ երկրորդ խաղում, որտեղ Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում կընդունի Կապանի «Գանձասար»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է կապանցիների առավելությամբ` 2:1: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են «Բանանցի» հաղթանակին` 1,70 գործակից, «Գանձասարի» 4,05 գործակցի դիմաց: