Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախկին վարչապետը շատ վտանգավոր որոշումներ հաստատեց ու գնաց» (տեսանյութ)

Հասարակություն
hcaWgjf9iq0

«Այն, ինչ կատարվում է Սեւանա լճի հետ, պետական շահ չի հետապնդում, դա շատ նեղ շրջանակի անձնական բիզնես շահն է»,- վստահ է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը՝ անդրադառնալով Սեւանում ձկների աճեցման ծրագրին։ Հենց այս խնդիրը լուծելու համար «Էկոլուր» ՀԿ-ն այսօր նամակով դիմել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ «Նախկին վարչապետը շատ վտանգավոր որոշումներ հաստատեց ու գնաց։ Այն ժամանակ մենք դիմել ենք բոլոր գերատեսչություններին, բայց բավարար պատասխան չենք ստացել։ Հիմա մենք նոր վարչապետին ենք զգուշացնում ռիսկերի մասին, թող նա հասկանա, որ եթե Սեւանը կորցնենք, կգրվի պատմության մեջ՝ ով է մեղավոր»։ «Էկոլուր» ՀԿ-ն Գեղարքունիքի բնակիչների հետ պատրաստվում է նաեւ ակցիաներ կազմակերպել ու ամեն գնով պաշտպանել Սեւանա լիճը։ Ավելին` տեսանյութով