Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարզերում աշխատատեղեր չկան (տեսանյութ)

Մարզերում երիտասարդների հիմնական խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է։ Այսօր այս մասին մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի երիտասարդ ակտիվիստները, որ հավաքվել էին Երեւանում։ Միջոցառումը կազմակերպվել էր «Ակտիվ քաղաքացիության 23 տարի» խորագրի ներքո` Հայաստանում Օքսֆամի գրասենյակի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ: Ընդդեմ իրավական կամայականության Վայքի քաղաքացիական կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը նշեց, որ մարզի Հերհեր համայնքի հիմնական խնդիրը ճանապարհի հարցն է, որը, սակայն, մասամբ լուծվեց միայն երիտասարդների ակտիվ պայքարի արդյունքում: