Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Բախշյանը կոչ է անում անցնել հայեցի դիմելաձեւի

Հասարակություն
e904cc788592102e5aca84e3a77065d2

Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի և այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետև իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձևը «պարոն» և «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում և նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձևը, որովհետև երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» և «տիկին» դիմելաձևով: Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երևույթի վրա և չեն հորդորում նրանց վերանայել հին դիմելաձևը, որը միայն ձև չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձևերին երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է ու այն միայն պարզապես դիմելաձև չէ, այլ նաև՝ դաստիարակություն: Անահիտ Բախշյան Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ