Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է Հովիկ Աբրահամյանը

Քաղաքականություն
Hovik-Abrahamyan1

Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:   Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:   Ծառայել է խորհրդային բանակում:   1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:   1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:   1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:   1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:   1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:   1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ:   2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:   2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար:   2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:   2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:   2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:   2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:   2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:   2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:   2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:   2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են:   2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:   2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2014թ ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ 13-րդ վարչապետ   2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:   Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:   Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:   ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով:   Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ: MHM35001 copy   RA NA President Hovik Abrahamyan at a press conference   MHM57786 copy RA NA Chairman Hovik Abrahamyan and RA PM Tigran Sargsyan RA NA Chairman Hovik Abrahamyan gives a press conference MHM81975 copy