Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավանություն է տրվել «գենդերային» ծրագրերին

Հասարակություն
gender-1024x794

Կառավարությունն այսօր հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը: Այսօր սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրը դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, անկատար իրավական դաշտը հանգեցնում են սեռի հատկանիշով բռնության աճի: Ակնկալվում է, որ ընդունված որոշումները նպաստելու են կնոջ և տղամարդու իրավահավասարության գիտակցմանը և սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը: ՀՀ Կառավարություն