Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան-Ապարան մայրուղին բացեցին՝ պայմանով (տեսանյութ)

Քաղաքականություն
aparan1

Բողոքի ակցիա իրականացնող Օհանավանի եւ հարակից 6 գյուղերի բնակիչներին է միացել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Նա բնակիչներին տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետը խոստացել է հանել տեխնիկան Կարեն Դեմիրճյանի հայտնի խնձորի այգիների տարածքից։ Բնակիչներն ասացին, որ հավատում են պատգամավորին եւ կբացեն ճանապարհը, իսկ պատգամավորն էլ խոստացավ, որ այս հարցը կբարձրացնի ԱԺ-ում։ Բնակիչները բացեցին ճանապարհը միայն մեկ պայմանով. «Եթե տեխնիկան չհանեն, նորից վերադառնալու են եւ փակեն ճանապարհը»։ Հիշեցնենք, Արագածոտնի մարզի 7 գյուղեր պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ։