Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Երեւան-Ապարան ճանապարհին

Հասարակություն
aparan4

Երեւան –Ապարան միջպետական –ճանապարհին իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են հրելով հեռացնել ճանապարհը փակած բնակիչներին։ «Ճանապարհը բացեք, դավայ արագացրեք»,-բղավում են ոստիկանները, իսկ գյուղացիները հակադարձում են՝ «Ոչ մի ճանապարհ չի բացվելու»։ Բնակիչներին են միացել նաեւ բնապահպաններ Եղիա Ներսիսյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ այլք։ Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը փորձեց բնակիչներին համոզել, որպեսզի բացեն ճանապարհը. «Բացեք ճանապարհը, սա միջպետական ճանապարհ է, այստեղով շտապ օգնության մեքենաներ են անցնում, վրացական բեռնատար մեքենաներ»։ Իսկ բնակիչները անդրդվելի են. «Տեխնիկան հեռացրեք այգիների մոտից»։ Իսկ Եղիա Ներսիսյանն էլ ասաց, որ հիմա խախտվում է ՀՀ օրենքը. «Հաջորդ քայլը կլինի այն, որ մենք կգնանք ու տեխնիկան տարածքից կհանենք, էնպես են անում, որ վաղը այս գյուղերն արտագաղթեն»։ Ոստիկանական ուժերը գնալով ավելանում են։ Հիշեցնենք, Արագածոտնի մարզի 7 գյուղեր պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ։