Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սնոուբորդիստն ընկել է լեռան ճեղքի մեջ

o_727640

Նովոսիբիրսկցի սնոուբորդիստը, որ ցանկանում էր մանևրել Էլբրուսի բարձունքը, ընկել է 4600 մետր բարձրություն ունեցող լեռան ճեղքերից մեկը։ Պատահարի մասին փրկարարներին հայտնել են նույն խմբում պարապող մարզիկները։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մարզիկի փրկարարա-որոնողական աշխատանքները սկսվել են, թեև խումբը, որի մեջ եղել է նաև կորած մարզիկը, գրանցված չի եղել մրցումներում։