Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկի պաշտպանի միջնորդությունը մերժվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
6c39536caf4cf651fd98a252271cef8a

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի երկրից ստորագրությամբ չհեռանալու պայմանով։ Արա Զաքարյանը դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան: Նա հայտարարեց, որ այս ամենը մեր դատական համակարգի թերիության արդյունք է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա էին իրականացնում՝  պահանջելով ազատամարտիկին ազատ արձակել։ Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն: