Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի որդուն զորակոչել են բանակ

Քաղաքականություն
6fb1e425727cb3c69f42527cd713fbe0

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այս պահին հավաքվել են քաղաքացիներ, ազատամարտիկներ. Ներսում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործն է քննվում։ Նրա փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի երկրից ստորագրությամբ չհեռանալու պայմանով։ Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է։ Դատարանի դիմաց հավաքված ազատամարտիկները պահանջում են ազատ արձակել պահեստազորի գնդապետին։ Նրանցից Գագիկ Սարուխանյանը տեղեկացրեց, որ հենց դատավարության օրը՝ այսօր, բանակ են զորակոչել Վոլոդյա Ավետիսյանի որդիներից մեկին։ Նա այդ հանգամանքը համարեց ճնշում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, որովհետեւ նրա որդին առողջական խնդիրներ ուներ, եւ մեկ անգամ արդեն մասնագետները հաստատել են այդ խնդիրը, իսկ այսօր նրան զորակոչեցին։ Հիշեցնենք, ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի՝ Վոլոդյա Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար: Մանրամասներն ավելի ուշ։