Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻԲԵՐՍՊՈՐՏԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ

Փետրվարի 19-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կիբերսպորտի ազգային լիգայի հանդիպումներ, որի ընթացքում կոմպյուտերային War Craft-3 խաղի սիրահարները կմրցեն միմյանց հետ: Կիբերսպորտի ազգային լիգայի ղեկավար Էդգար Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք լինելու են շարունական եւ հաջորդ մրցաշարը կկայանա մարտին. «Անցկացնելու ենք 2 բաց մրցաշար, որից հետո լավագույնները կմրցեն 3-րդ եզրափակիչ մրցաշարում»:

Կիբերսպորտը աշխարհում մեծ տարածում ունի, որի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվում եւ եկամուտներ ստանում, սակայն Հայաստանում այն իր նորամուտը կնշի միայն փետրվարի 19-ին, չնայած համակարգչային խաղերը մեզ մոտ մեծ մասսայականություն են վայելում:

Կիբերսպորտի առաջին մրցաշարի հաղթողը կստանա 150 ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւ, բացի այդ, ըստ կազմակերպիչների, կլինեն այլ նվերներ հովանավորների կողմից: Հետագայում նախատեսվում է ընդլայնել մրցաշարի ծավալները եւ մրցաշարեր կազմակերպել նաեւ համակարգչային այլ խաղերից: