Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՎԵՐԱՄՇԱԿՎԻ ԱՂԲԸ

Մարզեր

Չկարգավորվող աղբահանության խնդրից Գյումրին առաջիկայում կձերբազատվի: Ճապոնիան, ՀՀ կառավարությունն ու Գյումրու քաղաքապետարանն ուժերը համախմբել եւ նպատակաուղղել են նույն ուղղությամբ՝ ազատվել կենցաղային աղբից՝ վերամշակման տարբերակով:

«Կիոտոյի» պայմանագրի շրջակներում ճապոնական «Շմիձե» ընկերության ներկայացուցիչ Ակիրա Յաշիլի գլխավորած պատվիրակությունն այս ծրագրով արդեն 2 անգամ եղել է Գյումրիում եւ կատարել որոշակի ուսումնասիրություններ:

Հիմնական ուսումնասիրությունները, Նուբարաշենի աղբանոցի օրինակով, անցկացվելու են Գյումրիի քաղաքային աղբանոցում: Մինչ աշուն ճապոնացի եւ հայ մասնագետները կաշխատեն համատեղ, կտարանջատեն աղբանոցի «տեսականին»:

Հաղորդում է Գյումրիի «Ցայգ» հը: