Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպորտ

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի Ջիբլարթարի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում:

Հակոբյանը սեւերով պարտվեց առաջատարին՝ Կիրլի Գեորգիեւին: Վերջինս այս հաղթանակից հետո ավելի ամրապնդվեց առաջին տեղում: Իսկ Վլադիմիր Հակոբյանը նահանջեց վերին հորիզոնականներից եւ այժմ նրա համար ավելի դժվար կլինի պայքարել հաղթողի կոչման համար:

9-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը կլինի Մոհամեդ Սայեդը:

ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Թեհրանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հիանալի է հանդես եկել հայ շախմատիստ Բենիամին Գալստյանը: 278 մասնակիցների միջեւ շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում Գալստյանը 9 հնարավոր միավորից վաստակել է 7.5 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը:

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Փետրվարի 7-ին Մոսկվայում մեկնարկելու է շախմատի Աէրոֆլոտի միջազգային ավանդական մրցաշարը, որին ինչպես միշտ, մասնակցելու են շուրջ 3 տասնյակ հայ շախմատիստներ:

Արդեն հայտնի է, որ մրցաշարին չի մասնակցի մեր լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը, որը հունվարի 20-ին ավտովթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում կոտրել էր ձեռքը:

Չնայած արդեն Մկրտչյանն իրեն լավ է զգում, սակայն բժիշկները խորհուրդ են տվել նրան չմեկնել Մոսկվա: