Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ

Մարզեր

Լուրեր մարզերից

ՀՀ Գյուղնախարարության անասնաբուժության պետական տեսչության՝ թռչնագրիպի դեմ պայքարի Գեղարքունիքի մարզային բաժինը տեղեկացնում է, որ վերջին 10 օրերի ընթացքում մարզում ախտորոշվել են բոլոր սատկած թռչունները: Միաժամանակ, թռչուններին բնորոշ «նյուկասլ» հիվանդության դեմ բոլոր համայնքներում ընթանում են թռչունների պատվաստումներ:

Ախտորոշումը ցույց է տվել, որ թռչունների անկումը հիմնականում կապված է թունավորման, հրազենային կամ այլ կարգի վնասվածքների, ճիճվային եւ «կեղծ ժանտախտ» կոչվող կամ «նյուկասլ» հիվանդությունների հետ: Իրավիճակը վերահսկվում է թե՛ ընտանի եւ թե՛ վայրի թռչունների շրջանում: «Գեղարքունիքի մարզային եւ մայրաքաղաքային ախտորոշման կենտրոններում ստուգվել են Լանջաղբյուր, Գավառ, Նորատուս, Հայրավանք եւ այլ վարչական տարածքներում սատկած թռչունները, որոնցից եւ ոչ մեկը թռչնագրիպից չի սատկել»,- հավաստիացնում են ՀՀ Գյուղնախարարության անասնաբուժության պետական տեսչության՝ թռչնագրիպի դեմ պայքարի Գեղարքունիքի մարզային բաժնի մասնագետները:

Չնայած հավաստիացումներին մարդիկ շարունակում են ոչնչացնել իրենց ընտանի թռչուններին: Նվազել է նաեւ թռչնամսի, դրանից պատրաստված սննդամթերքի եւ ձվի վաճառքը:

«Քյավառ» հ/ը

7 000-Ը ԴԱՐՁԱՎ 8 000

Տաքսիները շատանում են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում, իսկ դա նշանակում է, որ այդ գործունեությամբ զբաղվելը գոնե ներկա պայմաններում եկամտաբեր է:

Սեւանում տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար համայնքի ավագանին 2006թ-ին սահմանել է տեղական տուրքի նոր վճար` 8000 դրամ: Սա 1000 դրամով ավելի է նախորդ տարվա համար սահմանվածից:

Վճարի բարձրացումը պայմանավորված է Սեւանում տաքսի-սերվիսների ավելացմամբ: Իսկ հիմնավորումը հետեւյալն է. հաշվի առնելով այն, որ այս ծառայությունը վայելում է մեծ պահանջարկ, տաքսու վարորդները չպետք է խուսափեն վճարել 8000 դրամ՝ միաժամանակ ունենալով անհատ ձեռնարկատիրոջ վկայական:

«STV1» հ/ը