Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՆՏԱՌՆԵՐԻՆ

Մարզեր

Լուրեր մարզերից

Թումանյանի տարածաշրջանի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ուսումնասիրությունը կավարտվի այս տարվա մայիսին։ Այժմ հորատման աշխատանքներ են տարվում։

Հորատող օպերատորներն ու բանվորներն աշխատում են եվրոպական արտադրության հաստոցներով։ Ըստ հորատման ծառայության պետի, դա հնարավորություն է տալիս 90-97 տոկոսով իմանալ պղնձի եվ մոլիբդենի քանակների մասին։

«ԷյՍիՓԻ» ընկերության մետալուրգիական վարչության եւ Թեղուտի տարածաշրջանի պետը նշում է, որ եթե հանքը շահագործվի, հնարավոր կլինի ավելի հեշտ լուծել բնապահպանական խնդիրները Ալավերդիում, սակայն, բնապահպանական խնդիր կառաջանա Թեղուտում. անհրաժեշտ կլինի հատել 100 հա անտառ։ Փոխարենը ընկերությունը կառավարության հատկացրած վայրերում կկազմակերպի ծառատունկ։

«Անկյուն գումարած 3» Հ/Ը