Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ՄԱՐԶԵՐԻՆ

Մարզեր

Լուրեր մարզերից

«Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ-ն 2005թ-ի ապրիլից իրականացնում է «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության դեմ նվազեցում» ծրագիրը Գեղարքունիքի եւ Տաուշի մարզերում: Ծրագրում այս երկու մարզերի ընդգրկելը պայմանավորված է նրանով, որ այսեղ են գտնվում հանրապետության երկու կարեւոր պահպանվող տարածքները՝ «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերը, բացի դրանից այդ եկու մարզերում արձանագրվել են աղքատության միջինից բարձր ցուցանիշներ. Գեղարքունիքում` 65%, իսկ Տաուշում՝ 72%:

Նախատեսվող ծրագիրն առայժմ գործնական փուլի չի անցել: Դեռ իրականացվում են իրազեկման եւ քարոզչական աշխատանքներ հասարակության շրջանակում: Այդ նպատակով Սեւան էր այցելել «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ-ի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի համակարգող Անդրանիկ Ոսկանյանը: Վերը նշված ծրագիրը իր մեջ ներառում է նաեւ փոքր դրամաշնորհների տրամադրում՝ ուղղված համայնքներում կենսաբազմազանության պահպանմանը:

ՍԵՎԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

2006 թվականին Սեւանի հիվանդանոցի համար սկսվելու է որակական փոփոխությունների ժամանակաշրջան: «Սեւան-Գրենոբլ (Ֆրանսիա). քույր քաղաքներ» համաձայնագրի շրջանակներում, որն ընդգրկում է առողջապահական ոլորտը, Սեւանի հիվանդանոցը որպես նվիրատվություն կստանա բժշկական սարքավորումներ, ինչպես նաեւ շտապ օգնության մեքենա:

Հիվանդանոցի բժիշկներին հնարավորություն է ընձեռվելու 6 ամսից մեկ տարի ժամանակով վերապատրաստվելու Գրենոբլի հոսպիտալում: Վերապատրաստման դասընթացներին զուգահեռ աշխատելու են այնտեղ՝ ստանալով աշխատավարձ:

Սեւանի «STV1» հ/ը