Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊԱՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մշակույթ

Էջմիածնում բացված ցուցահանդեսը այնքան էլ սովորական չէ, քանի որ ներկայացված հեղինակները ծնվել եւ մեծացել են Հայաստանի համար ամենաանբարենպաստ տարիներին: Երեխաների մանկությունը համընկել է էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն Էջմիածնի նկարչական դպրոցի 35 սաների ստեղծագործություններում գերակշռողը լույսն ու պայծառ գույներն են:

Դպրոցը չի գործել շուրջ 9 տարի: Այն վերաբացվել է 2000թ-ին: Այդ ընթացքում այստեղ կազմակերպվել է 3 ցուցահանդես:

Թեեւ դպրոցը գործում է, սակայն պատանի նկարիչները դասասենյակ չունեն : Ենթադրվում է, որ այս ցուցահանդեսները կօգնեն, որպեսզի իրենք տարածք ստանան: