Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՐԱՖԻՏՏԻ - ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

Հասարակություն

Սատանան ոչ միայն պատերազմ է հրահրում, այլեւ խաղաղություն հաստատում:Սա բարի սատանա է,-ասում է ԵԳՊԱ ուսանող Վահան Համալյանը` մեկնաբանելով իր նկարը:

10-25 տարեկան 18 նկարիչ այսօր նկարազարդում էին Կորյուն եւ Տերյան փողոցների հատման անկյունում գտնվող կիսակառույցը շրջապատող պարիսպը: Համահայկական երիտասարդական հիմնադրամը եւ ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամը հունիսի 22-23 անց են կացնում «Գրաֆիտի- կանայք հանուն խաղաղության» մշակութային միջոցառում-ակցիան:Պարսպի վրա երիտասարդները ներկայացնում են «խաղաղություն»հասկացության իրենց պատկերացումները: Իդեպ, տասնյակ տարիներ առաջ այսպիսի ակցիա անցկացվել է Գերմանիայում: Այն ժամանակ Բեռլինի պատի վրա «խաղաղություն« էին նկարում աշխարհի ամենահայտնի նկարիչները: