Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասարակություն

Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան այսօր ներկայացավ Ազգային Հեռուստատեսության աշխատակից, շարժական հեռուստակայանի օպերատոր Խաչիկ Ավետիսյանը։

1999 հոկտեմբերի 27-ին նա աշխատում էր ԱԺ նախագահության կից գտնվող տեսախցիկի մոտ։ Նա տեսել է, թե ինչպես դահլիճ մտավ ահաբեկիչ Կարեն Հունանյանն ու կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի ուղղությամբ։

Ավետիսյանն այսօր մի նոր բացահայտում արեց. նա պնդում է, որ Նաիրի Հունանյանը դահլիճ է մտել ոչ թե նախագահության կողմի դռնից, ինչպես պնդում է ամբաստանյալը, այլ երրորդ ՝ լրագրողների օթյակի կողմի դռնից, վազելով նեղլիկ միջանցքով եկել է դեպի նախագահություն , ճանապարհին կրակելով։
Չի բացառվում, որ ճանապարհին Հունանյանը սպաներ նա§ Լեոնարդ Պետրոսյանին։

Օպրատորը տեսել է, թե ինչպես է Հունանյանը կրակել Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի վրա։

Ահաբեկիչները օպերատորից պահանջել էն նկարել ամենը, ինչ տեսնում է , պահանջել են նաեւ ուղիղ եթեր… Օպերատորը բացատրել է, որ իրենից ոչինչ կախված չէ, որ տեսախցիկը ղեկավարվում է շարժական հեռուստակայանից, որտեղից էլ ազդանշանը հաղորդվում է հեռուստակենտրոն§ տեսագրվում ։

Կարեն Դեմիրճյանի § Յուրի Բախշյանի սպանությունները նա չի նկարահանել, քանի որ դա իր «ուղղությունը» չէր։ Նա ասում է, որ տեսել է, թե ինչպես էր Կարեն Հունանյանը ավտոմատի խզակոթով հարվածում վարչապետին, նույնսիկ հիշեց, որ ավտոմատը քանդվել է հարվածներից։ Սա էլ չի նկարահանվել, քանի որ Հունանյանը մեջքով փակել է տեսադաշտը։

Ահաբեկիչների թույլտվությամբ մի առ ժամանակ անց օպերատորը դուրս է եկել դահլիճից § մեկնել հեռուստակենտրոն։ Ինչպես եղավ , որ պահանջում էին նկարահանել, իսկ հետո հանգիստ թողեցին հեռանալ հարցին, Ավետիսյանը պատասխանոց.«գուցե այն ինչ-որ պետք էր իրենց արդեն նկարահանվել էր»։

Խաչիկ Ավետիսյանն այսօր շատ բան չէր հիշում, նա պնդեց, որ իր նախաքննական ցուցմունքները ավելի ճիշտ են։
Պետական մեղադրողը միջնորդեց նորից կազմակերպել Աժ-ի դահլիճում տեսագրված ժապավենի դիտում, որպեսզի տուժողը վերհիշի որոշ հանգամանքներ:

Դրվագ առ դրվագ ժապավենի դիտումից հետո էլ առաձնապես նոր բաներ չբացահայտվեցին: Իսկ ամբաստանյալ Կարեն Հունանյանը հերթական անգամ հայտարարեց, որ ժապավենում կան կեղծված դրվագներ, որ ինքը 3 անգամ դիտել է ժապավենը եւ 3 անգամն էլ տարբեր են եղել:

Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի օրը: