Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:
Դատակոչված վկաները չներկայացան դատարան:

Այսօր դատարանում սպասում էին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին: Նա տեղեկացրել է, որ կներկայանա վաղը:

Սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը չէր ներկայացել եւ գրություն էր ուղարկել, զգուշացնելով, որ հանդիպում ունի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը մեկնել է մարզ, իսկ պատգամավոր եւ նախկին կապի նախարար Էդուարդ Մադաթյանը տեղեկացրել է, որ Մոսկվայում է:

Դատավարությունը կշարունակվի հունիսի 13-ին: