Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԻ ԼԻՑՔԱԿԱՅԱՆ ՆՈՐՔԻ 2-ՌԴ ԶԱՆԳՎԱԾՈՒՄ

Հասարակություն

Նորքի 2-րդ զանգվածում բնակչության վրդովմունքն է առաջացրել քաղաքապետարանի որոշումը. վաճառել կանաչապատ պուրակի մի մասը եւ այնտեղ կառուցել գազի լիցքակայան: Գազի լիցքակայանը կառուցվում է ոչ միայն բնակելի շենքերի, այլ նաեւ 2 բենզալցման կայանի հարեւանությամբ: Տարածքում տեղադրված են բազմաթիվ հուշարձաններ:

Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ գազի լիցքակայանի նախագիծը կազմվել է անվտանգության անհրաժեշտ չափանիշները պահպանելով:

Հաշվի առնելով բնակիչների բողոքները Երեւանի քաղաքապետը որոշում է կայացրել եւ հանձնարարել. գազի լիցքակայան այս տարածքում չկառուցել: Սակայն պուրակի այս հատվածն արդեն մասնավորեցված է : Հնարավոր է այստեղ կառուցվի օրինակ առեւտրի սրահ: