Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅԱՒՍԱՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏ, «ԹԶԲԵՀԱՎԱՐԺ» ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ «ՓԱՅԼՈՒՆ» ՃԱՌԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ...

Հասարակություն

Այսօր դատարան ներկայացավ ԱԺ պատգամավոր Դավիթ Հովհաննեսը:
Նրա ցուցմունքը խիստ զգացմունքային էր եւ համեմված տարբեր արտահայտություններով:

Պատգամավորը հիշում է, հարցուպատասխանն այնքան էր հետաքրքիր չէր ու դահլիճում «ռելաքս» վիճակ էր, ինքն էլ թմբիրի մեջ իր «թզբեհն էր քաշում», երբ դահլիճ ներխուժեց Կարեն Հունանյանը: Պատգամավորին սկզբում թվացել է, որ դա ինչ-որ «անհաջող խաղ է», նա դանդաղորեն ցած է սահել աթոռից եւ հասցրել է տեսնել, թե ինչպես դահլիճ մտավ մեծ եղբայրը ու վազեց նախագահություն: Նույնիսկ սեղանի տակ պատգամավորը շարունակել է քաշել թզբեհի քարերը, սակայն նրան սաստել էր գյուղատնտեսության նախկին նախարար Գագիկ Շահբազյանը.«Մի արա, ձայն է գալիս»:

Դավիթ Հովհաննեսին, որպես հայոց բանահյուսության կառկառուն վարպետի, դուր չեն եկել ահաբեկիչների հայհոյանքները: Ըստ նրա դրանք «պրիմիտիվ էին, անհետաքրքիր ու առանց երեւակայության»:

Պատգամավորը լավ չի տեղավորվել նստարանի տակ.«Մեջքս ու դրանից ներքեւ գտնվող մասը մնացել էր դրսում, ես երեւում էի, եւ համոզված էի, որ զոհվելու եմ: Թվում էր, թե հերթով շարքերով գնդակահարելով մոտենում են: Միակ մտահոգությունս էր, գոնե անցավ լինի, ցավ չզգամ»,- անկեղծորեն խոստովանեց պատգամավորը:

Դավիթ Հովհաննեսը կարծում է, որ «ծտի խելք ու նապաստակի սիրտ ունեցող այդ տղաները» իրենք իրենց նախաձեռնությամբ նման բան չէին կազմակերպի: Նա չի գտնում, որ այդ ամենը կազմակերպել էին դրսի ուժերը, երկիրը կառավարելի դարձնելու համար.«Հայաստանում ամեն բան բաց է, ամեն մեկը 5000 դրամով ինֆորմացիա կծախի, իսկ լրտեսներ կան ամեն տեղ, նույնիսկ այս դահլիճում», - հայտարարեց պատգամավորը՝ բազմանշանակ հայացք նետելով դեպի դահլիճը:

Դավիթ Հովհաննեսի կարծիքով Նաիրի Հունանյանն ինչ-որ ընդունակություններ իհարկե ունի, սակայն կյանքում չի կարողացել «ամբիցիաները» իրագործել, «օբիժնիկ է», դրա համար էլ գնաց այդ քայլին:

Դավիթ Հովհաննեսը դահլիճում հետաքրքիր դիտարկումներ էր արել.
Դեռ Աժ դահլիճում պատգամավորը նկատել է, որ Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը ինչ-որ գաղափարներ ունեն, համենայն դեպս բացատրում են իրենց քայլը, իսկ Վռամ Գալստյանն ու Դերենիկ Բեջանովը պարզապես ուսերն են թոթվել «դե եկանք էլի»:
Կարեն Հունանյանի հետ «կոնտակտ» հաստատել չի հաջողվել, ըստ պատգամավորի նա «զոմբիի» նման էր:

Պատգամավորը հիշեց նաեւ, թե ինչպես էր անընդհատ զանգում սպանված Լեոնարդ Պետրոսյանի գրպանում բջջային հեռախոսը, ինչպես էր գնալով նվաղում արնաքամ լինող ակադեմիկոս Քոթանյանի ձայնը:
Երբ դիակները դահլիճի վերջնամաս են տեղափոխել, նկատել է, որ Վազգեն Սարգսյանն ու Յուրի Բախշյանը իրար են նմանվել:

Ինչ վերաբերում հնչող տարբեր կարծիքներին, պատգմավորն ասաց. «Խոսում են մարդիկ, որ այդ ժամանակ հանրապետությունում չեն եղել, մարդիկ , որ ԱԺ դահլիճում չեն եղել, գոռգոռում են նրանք, ովքեր փախել են դահլիճից...»