Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հասարակություն

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Սարգսյանը միջնորդել էր զինդատախազությունից պահանջել եւ հետազոտել դեպքի օրը ԱԺ-ի դահլիճում կատարավածի տեսագրությամբ 2-րդ տեսաերիզը, որն առգրավվել էր Ազգային հեռուստատեսության փոխտնօրեն Հարություն Հարությունյանի տան խուզարկության ժամանակ:

Այսօր դատավոր Ուզունյանը հրապարակեց զինդատախազության պատասխանը, որից պարզվեց, որ նշված տեսաերիզը դեռեւս ապրիլին ուղարկվել է փորձաքննության:

Փաստաբաններ Սարգսյանն ու Սահակյանը զայրացած փաստեցին, որ զինվորական դատախազությունը չի կատարել դատարանի պահանջը: Այնինչ դատարանի որոշումները պարտադիր պիտի կատարվեն անխտիր բոլորի կողմից: