Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆԱԻՐԻԿ»-Ի ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Գագիկ Կոստանդյանը հիշեց , որ ԱԺ-ից մեկուսարան գնալիս՝ Նաիրի Հունանյանն իրեն ասել է.«Պատուհանի մոտ մի նստեք, հանկարծ կկրակեն»: Պատգամավորը ենթադրում է, որ սա մարդկային որակի դրսեւորում է:

Ի դեպ նա հիշեց, որ Էդիկ Գրիգորյանը իրեն բավականին լավ էր պահում դահլիճում: Մի խոսքով պատգամավորի ցուցմունքներից ամբաստանյալները հաստատ գոհ էին: Եվ հետաքրքիր է, որ նրանցից ոչ մեկը նրան հարցեր չուղղեց: Թերեւս իրենից անկախ մի քանի անգամ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը, Նաիրի Հունանյանի մասին խոսելիս, ասում էր «Նաիրիկը»: Ներկաները նկատեցին, որ աjդպես կարելի է խոսել միայն լավ ծանոթի մասին:

Ինչեւէ, նա նաեւ ասաց, որ բանակցությունների համար «Նաիրիկը» ընտրեց Հայկ Բաբուխանյանին ՝ ամենաազնիվ լրագրողին:

Ս՞ա էլ գուցե Նաիրիկի որակի մասին է խոսում, չէ՞ որ նա ընտրեց ամենաազնիվ լրագրողին: Ընդ որում այս միտքը Գագիկ Կոստանդյանը կրկնեց, եւ երկրորդ անգամ էլ նույն բառերով: