Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿԵՔ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՑ

Հասարակություն

Ինչպես տեղեկացնում է «ՌոսԲիզնեսՔոնսալթինգ» գործակալությունը, ռուսական Խիմկի քաղաքային դատարանը անօրինական է ճանաչել TB-6 հեռուստակայանի հեռարձակման դադարեցումը: Վճիռը կայացվել է հեռուստադիտողի, այսինք սպառողի հայցի հիման վրա: Դատարանը TB-6-ի հիմնադիրներին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում վերականգնել կայանի հեռարձակումը:

Սույն տեղեկատվությունը կարող է օգտակար լինել հատկապես Հայաստանի դատավորների համար: Հայտնի է, որ մի շարք հեռուստադիտողներ նույնաբովանդակ հայց են ներկայացրել Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Նրանք «Ա1+»-ի հեռարձակման դադարեցումը համարում են «սպառողի տեղեկատվական իրավունքի» ոտնահարում եւ պահանջում են վերականգնել «Ա1+» դիտելու իրենց իրավունքը