Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Քաղաքականություն

Այսօր Աժ-ում հրապարակվեց հոկտեմբերի 27-ի գործի ընթացքում թույլ տրված սխալներն ու թերություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 1 տարվա գործունեության եզրակացությունը:

Հոկտեմբերի 27-ը պետական հանցագործություն է, զինված հեղաշրջում, հայտարարեց հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը: Հանձնաժողովը համոզված է, որ 5 ահաբեկիչների ետեւում կանգնած են որոշակի ուժեր, կազմակերպիչներ: Հանձնաժողովի անդամները հայտնեցին, որ իրենց գործունեությանը խոչընդոտել են պետական մարմինները՝ հրաժարվելով տալ տեղեկատվություն, կամ փաստաթղթեր: Հանձնաժողովն անգամ աջակցություն չի ստացել ԱԺ-ից:

Ինչեւէ հանձնաժողովին հաջողվել է պարզել.

1. Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում, բացի հայտնի ահաբեկիչներից նաեւ այլ զինված մարդիկ են եղել: Այս փաստը հաստատող նաեւ տեսաժապավեն կա:

2. Դեպքի օրը ԱԺ դահլիճ այցելած բժիշկն ու բուժքույրը, հանրային հեռուստատեսության թղթակից Տիգրան Նաղդալյանը կասկածելի արագությամբ տեղափոխվել են ԱՄՆ :

3. Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Նաիրի Հունանյանի նամակը մեկուսարանից դուրս է եկել անօրինական ճանապարհով:

4. Նաիրի Հունանյանը համագործակցել է ԱԱ նախարարության հետ եւ նրան անհրաժեշտ է տեղափոխել այլ մեկուսարան:

5. Հանձնաժողովի գործունեության արդյունքում, գործով անցնող նախկին ամբաստանյալներ Ալեքսան Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի դիմումների համաձայն ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործեր են հարուցվել: Ընթանում է նախաքննություն :

ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ ահաբեկչությունը կարելի կլիներ կանխել, եթե իրենց պարտականություններն լիարժեք կատարեին պետության անվտանգությունն ապահովող մարմինները: Դալլաքյանը վստահ է , որ հոկտեմբերի 27-ը պատվիրված եւ պլանավորված պետական, քաղաքական հեղաշրջման փորձ էր կամ հեղաշրջում, որի հիմնական նպատակն էր գլխատել «Միասնություն» դաշինքը: