A
A
ԶՊՄԿ-ն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 140 միլիոն դրամով ավելի հարկ է վճարել
Աջակցիր «Ա1+»-ինԽոշոր հարկատուների ցանկի մշտական առաջատարներից հանքարդյունաբերական հսկա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ) նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների համեմատ վճարել է 139․056 միլիոն դրամով ավելի հարկեր։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ուշագրավ է, որ 2023թ. հունվար-մարտի համեմատ մոտ 4 անգամ ավելի հարկ է վճարել «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը (ավելի քան 19 միլիարդ դրամ) ՝ հանգրվանելով առաջին տեղում: Այս «թռիչքը» ենթադրաբար տեղի է ունեցել դեպի Ռուսաստանի Դաշնություն տեխնիկայի մեծածավալ վերաարտահանումից։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վճարել է 18 միլիարդ 162 միլիոն 346 հազար դրամ, որը 2 միլիարդ 758 միլիոն 526 դրամով քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը։
«Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն («Վեստա» խանութների ցանց) այս տարի մուծել է 8 միլիորադ 810 միլիոն 850 հազար դրամ և հանգրվանել է 5-րդ տեղում՝ մեկ հորիզոնականով զիջելով դիրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը։