Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը՝ սահմանազատման, սյուների ու ադրբեջանական գազի մասին (տեսանյութ)

Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված, այսօր խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ խոսնակը։

Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ - «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։