Բացել լրահոսը Փակել լրահոսը
3b338ef5bb83414581a24339d225630a
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով

Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ԵՄ խորհրդարանների նախագահները ապրիլի 22-ին Պալմայում (Իսպանիա) համաժողովում արած հայտարարությունների վերաբերյալ, հայտնում է Tass-ը։

Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահը իր դիրքորոշումն այս հարցում հայտնել է 2024 թվականի ապրիլի 24-ին Դաշնության խորհրդի 566-րդ նիստի ժամանակ։

Հայ գործընկերներին ուղղված ուղերձում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուս հասարակության կողմից։

 

Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը նշված միջոցառմանը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա տված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին եւ մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,- ասվում է նամակի տեքստում:

Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է. Նա ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։