Բացել լրահոսը Փակել լրահոսը
440581871_404808969181878_8132364044877608586_n
A A
Պաշտոնական

Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

 
 Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980 թ․), «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1997 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։
 
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Զ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել է, վարորդներ Ա․ Ս․-ն և Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ բժիշկները Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Գ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և Օ․ Զ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
 

Սիրելի կանայք՝

Կատարեք մամոգրաֆիկ հետազոտություն, կանխարգելեք կրծքագեղձի քաղցկեղի անբուժելիությունը ։

«Վարդանանց»-ի մամոլոգիական բաժանմունքում Դուք կարող եք  մեկ օրում և մեկ վայրում անցնել կրծքագեղձի ամբողջական հետազոտություն:

  • Առանձ հերթի
  • Առաջատար մասնագետների մոտ

Գրանցվեք այսօր։

Հեռախոս՝+𝟯𝟳𝟰 𝟭𝟭 𝟱𝟵 𝟮𝟭 𝟬𝟬

Մեր հասցեն՝ Հր․ Քոչար 𝟯𝟱/𝟭