Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Բիզնես

Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն՝ առանց ցավի․ «Վարդանանց» ԲԿ-ի մամոլոգիական բաժանմունքում նորագույն սարքավորումներ են

«Վարդանանց»-ի մամոլոգիական բաժանմունքում Դուք կարող եք մեկ օրում  և մեկ վայրում անցնել կրծքագեղձի ամբողջական հետազոտություն, այդ թվում՝

  • թվային մամոգրաֆիկ հետազոտություն
  • կոնտրաստային մամոգրաֆիկ հետազոտություն
  • ուլտրաձայնային հետազոտություն
  • անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա/տրեպան, ստերիոտակտիվ և վակումային/։

Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել 

Կրծքագեղձի քաղցկեղի լիարժեք բուժման պայմանը վաղ փուլում հայտնաբերելն է, երբ դեռևս կնոջ մոտ ախտանիշներ չկան։

Այդ պատճառով էլ կանայք ( 40 տարեկան  և ավելի) պետք է տարեկան  մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություն անցնեն՝ անկախ գանգատներից։

Երիտասարդ կանանց (40 տարեկանից ցածր)խորհուրդ է տրվում պարբերաբար սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել ։

Իսկ եթե նկատում եք հետևյալ գանգատներից որևէ մեկը, պետք չէ սպասել պրոֆիլակտիկ զննման, այլ անհրաժեշտ է անհապաղ դիմել մամոլոգի խորհրդատվության՝

  • կրծքագեղձում շոշափվող գոյացություն
  • կրծքագեղձի մաշկի կարմրություն
  • մաշկի և պտուկի վրա վերքային մակերես
  • պտուկից արյունային արտադրություն
  • կրծքագեղձի մաշկի փոփոխություն (լիմոնի կեղևին նմանվող):

Ինչպես պատրաստվել մամոգրաֆիային

  • Ցանկալի է մամոգրաֆիա անցնել դաշտանից մեկ շաբաթ անց։
  • Ցանկալի չէ մամոգրաֆիայից առաջ հակաքրտինքային միջոցներ, օծանելիք խոնավեցնող քսուքներ կամ խնամքի այլ միջոցներ օգտագործել։

Դրանք կարող են  ազդել ստացված արդյունքի և նկարի որակի վրա։

Կանայք «Վարդանանց»-ում մամոգրաֆիկ հետազոտություն կարող են անցնել երկուշաբթիից շաբաթ, մինչև ժամը 18։00-ն՝ Քոչար (35/1) մասնաճյուղում։

Հետազոտությունները կատարվում են նորագույն սարքավորումներով (General Electric Senographe Pristina մամոգրաֆիկ համալիր, GE Versana Black սոնոգրաֆիայի սարք) հագեցած մամոգրաֆիայի կաբինետում։

Մամոգրաֆիկ համալիրը հնարավորություն է տալիս՝

  • կատարել անցավ հետազոտություն
  • բարձր ինֆորմատիվության շնորհիվ հայտնաբերել քաղցկեղը ամենավաղ փուլերում:

Զանգահարեք +𝟑𝟕𝟒 (𝟏𝟏) 𝟓𝟗 𝟐𝟏 𝟎𝟎 համարով և գրանցվեք կրծքագեղձի հետազոտություն անցնելու համար։

Եղեք տեղեկացված, պաշտպանված և առողջ։