Բացել լրահոսը Փակել լրահոսը
444204286_420028207659954_6984034278662666088_n
A A
Պաշտոնական

Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
 
Այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
 
♻️ Մասնակցում են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, այլ պատասխանատու պաշտոնյաներ։
Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:
 
✅️ Նախարար Սանոսյանը տեղեկացրեց, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։
 
✅️ Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։
 
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում շրջայց է իրականացվել Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։
 
Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:
 
Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր։