Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բլինքեն
A A
Քաղաքականություն

Ուսումնասիրում ենք, թե ինչպես ենք կարող ամրապնդել աջակցությունը և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներին, նվիրված ընթացիք տարում ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին, անդրադարձել է նաև Հայաստանին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը

Պետքարուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ուսումնասիրում է Հայաստանին տրամադրվող աջակցությունն ամրապնդելու և Երևանի հետ հարաբերությունները խորացնելու ուղիները։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես շաբաթներ առաջ Բրյուսելում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել մենք և Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար, և մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

Ըստ նրա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ասպարեզներոմ առաջնորդում է երկիրը շատ բարդ ժամանակաշրջանում։

Բլինքենը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։ Ըստ նրա՝ լավագույն զարգացումը կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնեն խաղաղության պայմանագրի շուրջ։ Դա լավագույն ձևով կանդրադառնա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի վրա, նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստան կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի օգտագործել Ադրբեջանի վրա ունեցած լծակները, երբ Ադրբեջանը խախտել է բազմաթիվ պայմանավորվածություններ Հայաստանի հետ։

«Ես չեմ կարծում, որ մենք օգտագործել ենք մեր լծակներն Ադրբեջանի վրա, երբ նրանք խախտել են Հայաստանի հետ իրենց շատ պայմանավորվածություններ։ Ես նկատի ունեմ այն պաշտպանական համաձայնագիրը, որ մենք ունենք նրանց հետ։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արել է Ադրբեջանը, դատապարտելի է»,- ասել է կոնգրեսականը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայության հետ կապված զարգացոմներին՝ նա Ադրբեջանի գործողությւոնները որակելլ է էթնիկ զտում՝ շեշտելով՝ այն, ինչ Ադրբեջանն արել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հետ, դուրս է բարոյականության բոլոր պատկերացումներից։

Կոստան ընդգծել է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հայությանը օգնելու համար նախատեսված աջակցությունը 15 միլիոն դոլարից հասցրել է 65 միլիոն դոլարի, սակայն շեշտել, թե Հայաստանը լրացուցիչ 200 միլիոն դոլարի աջակցություն է խնդրել: Ըստ կոնգրեսականի՝ այս կապակցությամբ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նամակ է հղել պետքարտուղարին։

Ի պատասխան կոնգրեսականի դիտարկումների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունն է խաղաղության պայմանագրի շուրջ։ Նա նշել է, որ դա լավագույն ձևով կանդրադառնա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի վրա։

«Պարոն պետքարտուղար, ենթադրում եմ, այս հարցում [Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման] մեր դիրքորոշումները տարբերվում են: Ես չեմ վստահում Ադրբեջանին»,- հայտնել է Կոստան։

Ի պատասխան՝ Էնթոնի Բլինքենը նշել է․ «Ինչպես ինչ-որ մեկն ասել էր ժամանակին՝ վստահիր, բայց ստուգիր»։