Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (6)
A A
Պաշտոնական

Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու

Հարգելի՛  քաղաքացիներ,

ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի  Գալշոյան փողոցի առանձին հատվածներ  մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն