Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակի լիճ բացթողնմամբ

Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակի լիճ բացթողնմամբ
 
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:
 
Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ բաց թողնվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ:
 
Բնապահպանական միջոցառմանը մասնակցել են նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից, «Սևան» ազգային պարկից:
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճի կենսաբազմազանության ամբողջականության կարևոր բաղկացուցիչ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։