Բացել լրահոսը Փակել լրահոսը
440439829_394951450170352_362626477081125172_n
A A
Պաշտոնական

Տավուշի մարզում ոստիկանություն է տարվել 30 անձ․ բոլորն ազատ են արձակվել

Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։
 
Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
 
Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ։