Բացել լրահոսը Փակել լրահոսը
424553923_402583396071102_3659795488440563723_n
A A
Պաշտոնական

Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին

 
 
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ։