Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-04-03 234526
A A
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը չունի արդարացում. ԱՄՆ պետքարտուղար

Ամերիկայի ձայն

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ըստ պետքարտուղարության հաղորդագրության՝ «Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկայի և կլիմայի ոլորտների առաջնահերթությունները: Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճը չունի արդարացում և զգուշացրել, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և դրանց կատարման անհրաժեշտությունն ու հորդորել է ազատ արձակել անարդարացի կալանավորվածներին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: