Բացել լրահոսը Փակել լրահոսը
00000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000.thumb
A A
Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն այցելել են ՌԴ դեսպանատուն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատուն` ցավակցություն հայտնելու, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության և որպես հետևանք` 100-ից ավելի զոհերի առիթով:

Մեր ժողովուրդը ահաբեկչության ծանր հետևանքները տարբեր փուլերում իր մաշկի վրա զգացել է, որովհետև Ադրբեջանի ագրեսիան արտահայտվել է ահաբեկչությանը հատուկ ոճրագործություններով:

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր այն երկրներին, ովքեր իրական և անկեղծ պայքար են մղում այս ոճիրը արմատներից ոչնչացնելու և հետագա ողբերգությունները կանխելու համար:

Ցավակցություններս և սատարումս ռուս ժողովրդին` այս ցավալի և բարդ շրջանը հաղթահարելու ու երկրի ներսում այլևս նման ողբերգություններ չտեսնելու ակնկալիքով»: