Բացել լրահոսը Փակել լրահոսը
2000x1500_Photo
A A
Բիզնես

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները (տեսանյութ)

Երևանի սրտում գործող «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն բարեկարգ սանհանգույցներ ունի։ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են թատրոնի մեծ և փոքր դահլիճների հին սանհանգույցները։ Վերանորոգման համար Բանկը տրամադրել է 28 միլիոն ՀՀ դրամ։ Հարկ է նշել, որ վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:

Թատրոնն իր գործունեության 87 տարվա ընթացքում սիրվել է ու դարձել երևանցիների, քաղաքի հազարավոր հյուրերի մշակութային կյանքի կարևոր մասը։ Պուշկինի, Բուլգակովի, Չեխովի, Իոնեսկու և այլ հանճարների գործերի յուրահատուկ բեմադրություններով տարբեր սերունդների հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած թատրոնն այսօր էլ հանդիսատեսի մեծ հոսք ունի, ինչը ենթադրում և պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ ու գեղեցիկ դահլիճ, այլև ներկայանալի ենթակառուցվածքներ։

Ֆասթ Բանկը շարունակելու է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը և խթանել ոլորտի զարգացումը։