Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_64785cfce27fb
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի․ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել

Բելառուսը միանգամայն հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։

Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Մենք դրան միանգամայն հանգիստ ենք արձագանքում, եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, կազմակերպությունը չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել. «Դուրս գալը հեշտ է. իսկ հետո նորից մտնելը դժվար կլինի: Պետք չէ դուրս գալ, կարիք չկա ինչ-որ բան սառեցնել»: